Բագրատ սրբազանը՝ Փաշինյանին. Վերջին օրերդ ես ապրում քո քաղաքական կյանքի
«Ուրեմն հստակ ասում եմ, վերջին օրերն ես ապրում քո քաղաքական կյանքի։ Շատ լավ հիշի, Նիկոլ Փաշինյան։ Ես ասել եմ, խոփդ ուրիշ քարի է կպել»,-ասաց ՀԱԵ Տավուշի Թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում՝ դիմելով վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին։
Շարունակելով խոսքը՝ նա նշեց, որ բոլոր ապօրինություններին, հակասահմանադրական գործողություններին վերջ է դրվելու, իսկ Փաշինյանն ամեն առումով պատասխանատվության առջև է կանգնելու։
«Ես սա շատ հստակ եմ ասում։ Իր լեգիտիմությունը ծրարի մեջ փաթաթած թող տանի դնի իրենց տանը։ Հայաստանում որպես այդպիսին իշխանություն գոյություն չունի ոչ բարոյական, ոչ իրավական առումով։ Այս ընթացքը պետք է վերջակետ ունենա»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան