Գաղտնալսող սարքը տեղադրել են, մենք էլ իմացել ենք. Բագրատ Սրբազան
«Չեն փորձել, տեղադրել են գաղտնալսող սարք»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համահիմնադիր, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նրա խոսքով, սարքը տեղադրել են օրեր առաջ, իսկ իրենք իմացել են այդ մասին։
«Մեզ համար տարբեր կազմակերպություններ են աշխատում։ Այդ ընթացքում բացահայտել ենք մեզ հետևող բոլոր մեքենաները, էդ տղաների հետ խոսել ենք։ Տարբեր բաներ ենք բացահայտել։ Այսօր բացահայտել ենք հեռախոսային խոսակցությունները, որ հեռաձայնում են, ովքեր են, ինչ են, որտեղից են»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Արքեպիսկոպոսն ասաց, որ հյուրանոց եկել է Կենտրոնի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը։
«Նախ մենք իջանք, դուռը թակել է պատգամավորը, ներսից աղջկա ձայն է եկել, ներկայացել են նորմալ։ Ասել է՝ բաղնիքում եմ, միաժամանակ հեռաձայնով խոսել է, ասել է՝ շտապ եկեք»,-ներկայացրեց Սրբազանը։
Այնուհետ իրենք հեռացել են, տեղեկացրել են հյուրանոցի ընդունարանի աշխատակիցներին, այդ ընթացքում գալիս է Կենտրոնի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը։
«Ներկայացել է, ասել է, քաղաքացին հեռաձայնել է, ասել է՝ դուռս ուզում են, կոտրեն։ Ասեցի նման բան չկա։ Եկել եք, բացեք, տեսնենք, ով է։ Ժամ -ժամ ու կես, տղաները լսել են, որ ներսում գտնվողը հեռաձայնել է ԱԱԾ, ասել է՝ թող գան։ Ափսոս չենք ձայնագրել, քանի որ թաքուն չենք աշխատում։ Դրսում մի երեք ոստիկանական մեքենա, սպրինտեր են եկել։ Այս օրերին այդ սենյակի լուսամուտը բաց էր, նկարում էին անընդհատ, ի՞նչ են նկարում, երևի գեղեցիկ մարդիկ չեն տեսել, այսօր նայում եմ՝ լուսամուտը փակ է»,-ասաց նա։
Նրա խոսքով, ոստիկանները շրջապատած տանում են այդ քաղաքացուն, ըստ երևույթին, հանել են գաղտանլսող սարքերը։
«Իրենց եմ ասում, տղաներ, Ազգային անվտանգության ծառայության տղաներ, դուք խիստ հսկողության ներքո եք։ Բայց չեմ բացահայտի՝ որտեղից, կազմակերպություններ են աշխատում, հսկում են, ամեն ինչ իմանում ենք՝ ժամ-ժամ։ Ես մի առիթով ասել եմ՝ ձուն գա ձեր գլխին, խելքի եկեք, անկեղծ, խելքի եկեք, մի վնասեք ինքներդ ձեզ, պետության վարկանաիշը մի վնասեք, արդեն զրոյացրել եք»,-ասաց Սրբազանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան