Նիկոլի ուղերձն ավելի շատ նման էր Էրդողանի ու Ալիևի դեսպանի վերջնագրի. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովն անդրադրձել է Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձին.
«Նիկոլի ուղերձն ավելի շատ նման էր Էրդողանի ու Ալիևի դեսպանի վերջնագրի։
Նիկոլ Փաշինյան, դու ստում ես։
Քեզ ու քո ՔՊ-ին որևէ մեկը ձայն չի տվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու ու հայաթափելու համար։
Քեզ որևէ մեկը ձայն չի տվել Կիրանցի կեսը թշնամուն հանձնելու համար։
Քեզ որևէ մեկը ձայն չի տվել հակադրել մեր ամբողջական սրբազան պատմության տարբեր շաջանները՝ բաժանելով Հայաստանը պատմականի և իրականի։
Դու քեզ պահում ես ոչ թե ՀՀ ղեկավարի, այլ Թուրքիայի ու Ադրբեջանի հավատարմատարի նման։
Դու գնալու ես և վերջ, Նիկոլ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան