Իշխան Սաղաթելյան. Մեր երկրի վրա արտաքին և ներքին թշնամական հարձակումները շարունակվում են
«Մեզ ստիպում են հրաժարվել մեր անցյալից, որպեսզի կառավարեն մեր ապագան։ Ու հենց այստեղ է, որ դուք ձեր գործունեությամբ ապացուցում եք հակառակը»,-ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ ելույթ ունենալով Երևանում ՀՅԴ Բյուրոյի հրավիրած Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին։
Նրա խոսքով, Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակներն ապացուցում են, որ փոքրաթիվ, բայց կազմակերպված ռեսուրսը, որն իր առջև ունի հստակ նպատակ, ի զորու է հաղթահարել մեծ խնդիրներ։
Օրենսդիր մարմնի ներկայացուցիչն ընդգծեց՝ 2020-ից ի վեր ապրում ենք նոր իրականությունում, որտեղ մեր երկրի վրա արտաքին և ներքին թշնամական հարձակումները շարունակվում են։
«Այդ իրականությունում երեք միտք ամեն օր ամեն ժամ մառուցվում է ժողովրդին։ Մեզ փորձում են համոզել, որ չունենք ռեսուրս, հնարավորություն՝ դիմագրավելու մեզ ոչնչացնել ցանկացող թշնամուն։ Մեզ համազում են, որ չունենք դաշնակիցներ, բարեկամներ, միայնակ ենք աշխարհում։ Մեզ համոզում են, որ պետք է հրաժարվենք արդարության համար պայքարից, երազանքերից, որ կարողանանք գոյատևել։ Դրա համար հակադրում են հայրենիքն ու սփյուռքը, մեր դաշնակիցներին վերածում են թշնամիների, իսկ թշնամիներին ներկայացնում են որպես բարեկամներ»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Վ. Օսկանյան. Դաշնակցական հարաբերությունները փլուզվել են, բարեկամները անտարբեր են
- Ամեն գնով պաշտպանելու ենք Արցախի իրավունքները. Դաշնակցական գործիչ
- Բագրատ սրբազանը՝ Փաշինյանին. Վերջին օրերդ ես ապրում քո քաղաքական կյանքի
- Բագրատ Սրբազան. Ես մտածում եմ՝ Նիկոլ Փաշինյանին վախից բան չպատահի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները