«Հրապարակ». Կառավարության շենքը կամաց դառնում է անառիկ ամրոց` մերօրյա «Ալկատրաս»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Որքան թույլ ու անապահով են դառնում ՀՀ սահմանները, այնքան գերպաշտպանված է դառնում կառավարության շենքը։ Վարչապետի աշխատակազմը կառավարության շենքի անվտանգության բարձրացման համար՝ եթե ամեն ամիս չէ, ապա ամեն եռամսյակը մեկ մի նոր սարք է գնում, և տպավորություն է, թե կառավարության շենքն օր ու գիշեր հսկող ոստիկանների դիմաց շուտով խրամատ կկառուցեն կամ զրահամեքենա կտեղադրեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իրեն ավելի ապահով զգա։
Միայն մայիս ամսին վարչապետի աշխատակազմը կառավարության շենքի անվտանգությունը բարձրացնելուն ուղղված երկու պետական գնում է կատարել, գնվել են անվտանգության ապահովման սարքեր, ազդանշանային համակարգեր, տեսահսկողության համակարգ՝ շուրջ 20 տեսախցիկով և այլն։ Այլ կերպ ասած՝ կառավարության շենքը կամաց դառնում է անառիկ ամրոց` մերօրյա «Ալկատրաս»։
Թերևս այս նախապատրաստական աշխատանքներն ուղղված են ընդդիմության հանրահավաքներին և Բագրատ սրբազանի ծավալած շարժմանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Հայաստանի շուրջ ստեղծված վիճակը Փաշինյանի արկածախնդրության, ինչպես նաև Արևմուտքի շանտաժի և սպառնալիքների համադրության արդյունք
- «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը 2023 թ.-ին ձեռք է բերել 25 մլն դրամ արժողությամբ բնակարան
- «Հրապարակ». Կանչում են ինստրուկտաժի՝ որոշել են Հայաստանում տարվող քաղաքականությունը փոխել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան