Ուղղաթիռը չի դիմանում, եղանակը չի հանդուրժում, ես ի՞նչ անեմ. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին
«Այսօր ձերբակալել են գործարար Հայկ Շահնազարյանին։ Ներդրող, բարիք բերող մարդիկ են, Արցախին էին ահռելի չափով օգնում։ Նվիրական, ճանապարհ անցած մարդիկ։ Հայրիկին էլ են տարել պարոն Սամվելին։ Հրաշք մարդ, սրտով մարդ։ Կարծեմ, հաշվապահին էլ, հաշվապահն էլ օնկո հիվանդություն ունի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը։
Նա ասաց՝ ձերբակալման պատճառն այն է, որ Շահնազարյաններն իրեն աջակցում են։
«Ոչ վախ ունեն, ոչ սարսափ ունեն։ Հավատացյալ մարդիկ են։ Սրտով, հոգով, խորքով։ Սպառնացել է, չէ՞, կունեզրկենք։ Ո՞ւմ եք վախեցնում։ Չեն վախեցնում, վախերն են արտահայտում։ Հեծանիվը փչացել էր, ուղղաթիռով է գնացել, պարզվեց ուղղաթիռն էլ է փչացել։ Եղանակն էլ չի հանդուրժում էս մարդուն, ես ի՞նչ անեմ, ուղղաթիռն էլ չի դիմացել»,-ասաց նա։
Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր՝ ՔԿ-ի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններով, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ գինու և կոնյակի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Շ…» ընկերության գլխավոր տնօրեն Ս.Շ.-ն, ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող անձի՝ Հ.Շ.-ի և գլխավոր հաշվապահի՝ Մ.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ, միասնական դիտավորությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ 88.190.429 ՀՀ դրամ հարկ չվճարելու նպատակով հարկային մարմին ներկայացված հաշվարկում մտցրել է խեղաթյուրված տվյալներ, ինչպես նաև նպատակ ունենալով թաքցնել հանցավոր ճանապարհով ստացված գույքի ծագումը՝ իրականացրել է փողերի լվացում:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ս.Շ.-ի, Հ.Շ.-ի և Մ.Ա.-ի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, որոնք բավարարվել են: Նշված անձինք ձերբակալվել են։
Նույն օրը կատարվել են խուզարկություններ ընկերության գործունեության և մեղադրյալների բնակության հասցեներում, որոնց ընթացքում հայտնաբերվել են ընկերության գործունեությանը վերաբերող տվյալներ պարունակող էլեկտրոնային շտեմարան (սերվեր), համակարգիչներ և փաստաթղթեր: Նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում
- Ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան, Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան