Սուրենյանց. Իշխանության նկատմամբ վստահության ճգնաժամը հասել է վտանգավոր մասշտաբի
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
««Եթե Փաշինյանը հապաղի, ամեն բան ավելի դրամատիկ ընթացք է ունենալու. փողոցի լուծումները կոշտ են լինում»,- գրել էի նախորդ գրառումներիցս մեկում:
Ոմանք այս շարադրանքի մեջ բռնության կամ իշխանության տապալման կոչի բաղադրիչ են տեսել, ընդ որում՝ Փաշինյանին սատարող «ոմանք»:
Հիմա ավելի պարզ. իշխանության նկատմամբ վստահության ճգնաժամը հասել է վտանգավոր մասշտաբի: Նման դեպքերում իշխանության ղեկավարը քաղաքական լուծումներ է առաջարկում: Իսկ եթե Փաշինյանը դա չի անում, ապա ակամայից նպաստում է հեղափոխական զարգացումների, որոնք ստանդարտ քաղաքական գործընթացներից տարբերվում են իրենց կոշտությամբ(որպես օրինակ, հիշեք 2018-ի հեղափոխությունը): Ընդ որում, «կոշտ» բառի տակ մի փնտրեք բռնություն(դա անողն իշխանությունն է), շատ հաճախ կոշտ են լինում նաև քաղաքական լուծումները»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանց. Բեսպրեդելի վերածված Փաշինյանը
- Սուրենյանց. Սա պատմություն է Արևմուտքի երկակի ստանդարտների ու ցինիզմի մասին
- Սուրենյանց. Փաշինյանի հետ ասոցացումը հայաստանցիների աչքերում միայն վարկաբեկելու է Արևմուտքը
- Սուրենյանց. Թերևս, սա է Թեհրանի զուսպ արձագանքի պատճառը
- Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները