Սուրենյանց. Բեսպրեդելի վերածված Փաշինյանը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Ներքաղաքական վերջին սրացումների առանձնահատկություններից մեկն այն է, որ իշխանությունները բացահայտորեն թիրախավորում են լրագրողներին: Այսօր Փաշինյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցները բռնություն են գործադրել լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ, շարժման մեկնարկին բռնության էր ենթարկվել լրագրող Մերի Մանուկյանը, ավելի ուշ ոստիկանության մեքենան ուղղակի հարվածել էր լրագրող Նարե Գևորգյանին:
Կարծո՞ւմ եք սա պատահականությո՞ւն, կա՞ որևէ բանական մարդ, ով մտածի, թե իրավապահները չէին կարող իրենց բանդիտի պես չպահել ու ավելի պարկեշտ գտնվել լրագրողների հետ:
Իհարկե, կարող էին, ի վերջո, նույնիսկ վառ ընդգծված ավտորիտար ռեժիմներում լրագրողները, որպես կանոն, չեն թիրախավորվում:
Ուրեմն, ի՞նչ նպատակ է հետապնդում Փաշինյանը, որի հրահանգով էլ կատարվում են էս այլանդակությունները:
Նա բացահայտորեն ասում է՝ թշնամի եմ համարում բոլորին, ովքեր իրենց գործով, խոսքով, վարքագծով կվտանգեն իմ իշխանությունը:
Լրագրողին թիրախավորելով՝ Փաշինյանն ասում է, որ տաբուներ չունի ու կարող է խոշտանգել շարքային ցուցարարի:
Հոգևորականի վեղարը ու խաչը ծաղրելով՝ նա իրավապահներին «քսի» է տալիս Բագրատ Սրբազանի դեմ, նրանց հասկացնում է, որ դուրս գան ոստիկանի կերպարից, դառնան վարձկան՝ բոնուսի ակնկալիքով:
Ու այս ֆոնին միանգամայն արժանահավատ է թվում այն տեղեկատվությունը, թե Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է սադրիչ կամ պատժիչ փոքր ջոկատներ կազմելով: Ի վերջո, ընդամենը շաբաթներ առաջ տեսանք, թե «քայլողների» այս հրոսակախումբն ինչպես արտադատարանական հաշվեհարդար տեսավ մի ընդդիմադիր ակտիվիստի նկատմամբ:
Փոքր ու փոքրոգի «ֆյուրերիկը» պետք է դիմադրության արժանանա և հեռացվի, հակառակ պարագայում, մենք վերածվելու ենք ադրբեջանական ենթապետության՝ հանձնված մի լուզեր խելապակասի քմահաճույքին»։
Հարակից հրապարակումներ`
- Որևէ ոստիկան ինձ մատով չի կպել, միայն Փաշինյանի «ախռանայից» էին. լրագրող Անի Գևորգյան
- Լրագրող Անի Գևnրգյանին Բաղանիunւմ Փաշինյանի անվտանգnւթյան աշխատակիցները nւժի կիրառմամբ hեռացնում են դպրոցից
- Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները