Վ. Օսկանյան. Դաշնակցական հարաբերությունները փլուզվել են, բարեկամները անտարբեր են
«Ես ձեզ կանվանեմ դեսպաններ, դուք իսկապես ձեր երկրներում դեսպանների գործ եք անում»,- դաշնակցականների մասին ասաց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ ելույթ ունենալով Երևանում ՀՅԴ Բյուրոյի հրավիրած Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին։
Նրա խոսքով, այսօրվա հավաքն էլ դա է ապացուցում, ինչպես դեսպաններն են տարին մեկ անգամ հավաքվում հայրենիքում՝ գնահատելու կատարածը, իրավիճակը, ծրագրելու հետագա անելիքները։
Նա նշեց, որ նախարար լինելու օրոք շատ է համագործակվել Դաշնակցության տարբեր կառույցների, մարմինների հետ, սակայն այն ժամանակվա ու այսօրվա իրավիճակներն իրարից տարբերվում են նաև բովանդակային առումով։
«Այն ժամանակ գոյություն ուներ Արցախ՝ իր պետական կառույցներով, իր ժողովրդի կողմից ընտրված ղեկավարությունով, Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջ կարողանում էր թելադրել իր կամքը, մենք ունեինք իսկապես դաշնակիցներ ու բարեկամներ, որոնք օգնում էին մեզ մեր վարած քաղաքականության մեջ, նույնիսկ մեր հակառակորդները հարգում էին մեր սահմաններն ու ինքնիշխանությունը։ Այսօր չկա Արցախ, արցախահայությունը զրկվել է իր հայրենիքից, տնից, Հայաստանի դիվանագիտությունը անորոշության մեջ է, դաշնակցական հարաբերությունները փլուզվել են, բարեկամները անտարբեր են»,-ասաց Օսկանյանը։
Նրա խոսքով, Հայաստանի դիվանագիտությունը հայտնվել է մի ոլորանի մեջ, որից դուրս գալն այս իշխանությունների օրոք, անհավանական ու անհնարին է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ամեն գնով պաշտպանելու ենք Արցախի իրավունքները. Դաշնակցական գործիչ
- Բագրատ սրբազանը՝ Փաշինյանին. Վերջին օրերդ ես ապրում քո քաղաքական կյանքի
- Բագրատ Սրբազան. Ես մտածում եմ՝ Նիկոլ Փաշինյանին վախից բան չպատահի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները