Փաշինյանն ինքն է շոու անում. Այցելել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի սահմանապահ Ոսկեպար գյուղի սուրբ Աստվածամայր եկեղեցի։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում, խոսելով Ոսկեպարի՝ 7-րդ դարի սուրբ Աստվածածին եկեղեցում եպիսկոպոսաց պատարագ անցկացնելու մասին, հայտարարել էր.
«Հոգևորականներ կան, հիշել են, որ այնտեղ եկեղեցի կա, շոու-պատարագ են անում, քանի՞ անգամ են էդ եկեղեցու մասին հիշել ու էդ եկեղեցում պատարագ արել»։
Ի պատասխան՝ ապրիլի 12-ին ուրարակիր Թովմաս Առաքելյանը տարածեց փաստերով պատրաստված տեսանյութ, որտեղ երևում է, որ առաջին եպիսկոպոսաց պատարագն այդ եկեղեցում իրականացվել է 2018 թվականին։
Արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը՝ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն ասել էր. «Тhe show must go on»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան