Օրբելյան իշխանների 14-րդ դ․ պալատի տարածքում հայտնաբերվել են միջնադարյան կառույցին կցված բնակարանների ավերակներ
Վայոց ձորի մարզի Հորս գյուղի Օրբելյան իշխանների 14-րդ դ․ պալատում և կից եկեղեցում ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը /արշավախմբի ղեկավար՝ պ․գ․․թ Ավետիս Գրիգորյան, վերականգնող ճարտարապետ՝ Լևոն Վասիլյան/ շարունակում է պեղման աշխատանքները։
«Պեղումներով բացվել է պալատի մուտքի դիմացի հրապարակը, հայտնաբերվել են միջնադարյան կառույցին 19-20-րդ դդ․ կցված բնակարանների ավերակներ։
Պալատի հյուսիսարևելյան կողմում բացվել է սալարկված հատակով հավանաբար ախոռ ծառայած քանդահար կառույց՝ մսուրների մնացորդներով»,- ասել է հնագիտական արշավախմբի ղեկավար Ավետիս Գրիգորյանը։
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ պեղումներին զուգընթաց կատարվում է կառույցների և նորահայտ ճարտարապետական բեկորների չափագրում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան