ԱՆ-ն աղետի գոտում գտնվող բնակչությանը հորդորում է չօգտագործել ջուրը, եթե նկատվում է հոտի և գույնի փոփոխություն
ՀՀ առողջապահության նախարարությունը աղետի գոտում գտնվող բնակչությանը հորդորում է վարակիչ հիվանդություններից, հատկապես աղիքային վարակներից, խուսափելու, ինչպես նաև կանխարգելելու նպատակով չօգտագործել ջուրը խմելու և կենցաղային նպատակով (այդ թվում` եռացած), եթե նկատվում է ջրի հոտի և գույնի փոփոխություն (պղտորություն)։
Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մարզային իշխանության ոլորտային ստորաբաժանման հետ համագործակցությամբ, իրականացնում է խմելու ջրի որակի մոնիթորինգ և իրազեկում բնակչության շրջանում։
Հարակից հրապարակումներ`
- Աղետի գոտում կա երեք զոհ. ՆԳՆ
- Մի շարք բնակավայրերում բնակչության անվտանգության նկատառումով դադարեցված է ջրամատակարարումը. «Վեոլիա Ջուր»
- Ջրատարը հայտնվել է ջրի տակ, մի շարք բնակավայրերում ջրամատակարարումը դադարեցված է. «Վեոլիա Ջուր»
- Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ. առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ
- Ալավերդիում աղետ է. վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան. Հրաչյա Պապինյան