Դուք արդեն նախկին եք դարձել, հրավիրում եմ ներկայի հետ հանդիպման.Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
«Նիկոլ Փաշինյան, այս վայրկյանից սկսած հանդիպելու բաց և քննարկելիք թեմա ունենք միասին»,-հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ երթով հասնելով կառավարական ամառանոց, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված։
Նա նկատեց, որ իր կեցավայրի դիմաց նման մեծ թվով մարդկանց ներկայությունը ծանր ապրումներ են ստեղծում Փաշինյանի համար։
«Մենք չենք եկել ձեր ընտանիքի վրա, դուռ ու լուսամուտ կոտրելու, այլ եկել ենք խոսելու պարզ թեմայով, ձեր խաղաղ անցնցում հեռանալու թեմայով»,-ասաց Սրբազանը և հավելեց. «Դուք էլ եք ժողովրդական մարդ, և այս պահին այս ժողվուրդը որոշել է, որ ես ել եմ ժողովրդական մարդ։ Դուք եղել եք, հիմա ես եմ, հետևաբար դուք արդեն նախկին եք դարձել, հրավիրում եմ ներկայի հետ հանդիպման։
Գրեթե համոզված եմ, որ ռիսկ չես անում, չգիտեմ ինպես ես նայելու աչքիս մեջ։ Բայց ժամը հասել է, որ դուք հանգիստ, խաղաղ ուղղակի առանց որևէ շարժումների գնաք, կարծում եմ, որ այս ժողվուրդը կերաշխավորի ձեր գնալը...
Մենք այստեղ ենք, սպասելու ենք, մինչև որ ձևը, ճանապարհը գտնենք, որպեսզի հադիպենք, խոսենք, զրուցենք և այնպես, ինչպես ձեզ տրվել է հնարավորություն, խաղաղ կերպով հեռանաք»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան