Չափազանց դժվար է տեսնել, թե ինչպես է բնական աղետից ավերվում մեր երկրի ամենաչքնաղ հատվածը. Բագրատ Սրբազանի ուղերձը
«Մեզ համար չափազանց դժվար է տեսնել, թե ինչպես է բնական աղետից ավերվում մեր երկրի ամենաչքնաղ հատվածը , որը բազմաթիվ մտահոգություններ ա պատճառել բոլորիս»,- տեսաուղերձում ասաց Բագրատ Սրբազանը։
Նա ասաց, որ հետևում են իրադարձություններին և զորակցությունն ու աջակցությունն են հայտնում Տավուշի և Լոռու շրջանի հայրենակիցներին:
«Գիշերվանից կապի մեջ ենք տեղական մարմինների և հոգևոր դասի ներկայացուցիչների ու մեր բնակիչների հետ»,- ասաց Սրբազանը՝ նշելով, որ տեղյակ են մեկ անհայտ կորած անձից:
Նշելով որ մշտապես լինելու է աղետից տուժած ժողովրդի կողքին՝ Բագրատ սրբազանն ասաց. «Այսօր նախատեսված հանրահավաքը կկայանա, ժամը 16:00-ին բոլորիդ սպասում եմ Հանրապետության հրապարակում»:
Նա հորդորեց Տավուշի և Լոռու բնակիչներին չգալ հանրահավաքի, այլ մնան և օգնեն աղետից տուժածներին։
Հարակից հրապարակումներ`
- Բարձրաստիճան ղեկավարները, կառավարիչներն արդեն պետք է լինեին աղետի գոտում.Գեղամ Մանուկյան
- Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ. առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ