Այն ո՛չ շնորհավորելիք, ո՛չ էլ ուրախանալու առիթ է. Բագրատ Սրբազան
«Այս իշխանությունները ստախոս են, ինչու ակտիվացրեցին հատկապես սահմանապահ գյուղերում տների հատկացման ծրագիրը, պարզ է պատասխանը՝ բոլորին կաշառելու։ Միայն կիրանցեցիներին չի վերաբերում, այլ ամբողջ սահմանապահ գյուղերի ժողովրդին և տեսեք թե ինչ աշխուժությամբ են խոսում այդ մասին»,- դեպի կառավարական ամառանոց երթի ժամանակ ասաց Բագրատ սրբազանը։
Նա հայտնեց, որ դրանով փորձում են աչքակապություն անել։
«Այն ոչ շնորհավորելիք, ոչ էլ ուրախանալու առիթ է, սարսափելի ծանր բան է, ես պատրաստ եմ ամեն ինչի»,-պատասխանելով վարչապետի պաշտոնի ծանր բեռի տակ մտնելու մասին հարցին՝ ասաց Բագրատ սրբազանը և հավելեց. «Եթե Աստված ինձ բերել հասցրել է այստեղ, ինքն էլ կտնօրինի, բայց եթե հասցրել է այստեղ բարի նպատակով, ապա այն կլինի այս պետության և ժողովրդի շահը։ Եթե հասցրել է այստեղ զուտ նրա համար, որ զուտ օրինակ ցույց տա, որ այսպես պետք չէ լինել, դարձյալ կլինի այս պետության և ժողվորդի շահը»։
Սրբազանը հայտնեց, որ կլուծվի իր վարչապետ լինելու խնդիրը, որ արդեն դիմել է Վեհափառ Սայրապետին՝ իր հոգևորական գործունեությունը սառեցնելու համար, բայց ներկայում Նիկոլ Փաշինյանի հեռացումն է առաջնայինը։
Նա հայտնեց, որ տարբեր սցենարներ կա և տարբեր քաղաքական խմբերի հետ են գործում են և ունի ծրագիր;
Հարակից հրապարակումներ`
- Գործելու ենք օրենքի պահանջներով և իրավական դաշտում բոլոր հնարավոր միջոցներով. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածու դառնալու իրավական գործընթացի մասին
- Վաղը ժամը 8-ից սկսած լինելու ենք հրապարակներում. Բագրատ Սրբազան
- Այս հրապարակից ես գնալու եմ կառավարական ամառանոց. Բագրատ սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան