Ազդարարում ենք Շարժման երրորդ և վճռական փուլի մասին. Բագրատ Սրբազան
«Այսօր այս հանրահավաքն ազդարարում է մեր շարժման, սրբազան պայքարի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երրորդ և վճռական փուլի մասին, որի հանգուցալուծումը ճշմարտության հաղթանակն է»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը շարունակեց. «Գիտեմ, որ դուք անընդհատ որոշակիություն եք պահանջել։ Դուք անընդհատ պահանջել եք՝ կապված նոր կառավարության, վարչապետի թեկնածուի և օրակարգի մասին։ Ինչպես նշել եմ նախորդ անգամ, այդ թեկնածուն պետք է լինի վերկուսակցական, չի կարող լինել որևէ կուսակցության կամ խմբակի անդամ, պետք է ձևավորի անցումային կառավարություն։ Նորը կլինի հաշտության կառավարություն։ Ձևավորելով բոլոր ունակների կառավարությունը՝ հստակ ունենալով օրակարգային երեք ուղղություններ.
1. Ներքին հաշտություն՝ հիմնված արդարության, արդարադատության վրա մեր կյանքի ապաքինմամբ ու զարգացմամբ պայմանավորված։
2. Արտաքին հարաբերություններում՝ առանց հակաների քաղաքականությամբ, իրավիճակի ներկայիս վիճակով սառեցմամբ, որը չափազանց դժվար է, որովհետև անսահմանափակ տեղեկատվության պակաս գոյություն ունի այս պահին։
Ամեն գնով սառեցնել այն իրավիճակը, որում գտնվում ենք։ Օրինակելի օրակարգի զարգացմամբ, այս իրավիճակից բխած՝ քաջ գիտակցելով խաղաղության արժեքը, ձգտելով իրական, կայուն, արժանապատիվ, երկար ժամկետներով խաղաղության, ուժի և սպառնալիքի կիրառման վերացմամբ, մարդասիրական խնդիրների կարգավորմամբ, գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձով պայմանավորված, հարկադրանքի որևէ կիրառման դադարեցմամբ, խաղաղության պայմանագրի շուրջ իրական, խորքային, արդար, կայուն, երկարաժամկետ խաղաղության ապահովմանը միտված բանակցություններով՝ ներառյալ արցախցիների անվտանգ վերադարձի և բոլոր իրավունքների պաշտպանության խնդիրները, Ադրբեջանի զինուժի՝ Հայաստանի տարածքներից դուրս գալով, սահմանազատման ու սահմանագծման գործընթացը պետք է մեկնարկի խաղաղության պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո՝ Հայաստանի Սահմանադրությանը և օրենսդրությանը համապատասխան, միջազգային չափանիշների և սկզբունքների համաձայն, հստակ քարտեզներով, համապարփակ և ոչ տեղային ու երաշխավորների ներգրավածությամբ։
3. Պատրաստել արտահերթ կամ հերթական ընտրությունները, ազատ և թափանցիկ ընտրությունների երաշխավորը լինելով առանց հավակնություն ունենալու մասնակցել այդ ընտրություններին։
Հարակից հրապարակումներ`
- Բաղձալի հաղթանակը շատ-շատ մոտ է. Բագրատ Սրբազան
- Պատրաստ ենք կատարելու Սրբազանի բոլոր որոշումները, դրանք բխում են մեզանից յուրաքաչյուրի շահերից. Ղազարյան
- Իշխանության կողմից իրականացվող ռեպրեսիաները, ճղճիմ քայլերը որևէ առարկայական ազդեցություն չեն ունենալու. Դանիելյան
- Չափազանց դժվար է տեսնել, թե ինչպես է բնական աղետից ավերվում մեր երկրի ամենաչքնաղ հատվածը. Բագրատ Սրբազանի ուղերձը