Վեհափառ Հայրապետին ներկայացնելով իրավիճակը՝ խնդրել եմ իմ 30-ամյա հոգևոր ծառայությունը սառեցնել. Բագրատ Սրբազան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ սառեցնելու իր 30-ամյա հոգևոր ծառայությունը։
«Նկատի ունենալով լայն շրջանակների ակնկալությունը վարչապետի թեկնածու լինելու առնչությամբ, Վեհափառ Հայրապետի հետ՝ իր նախագահությամբ, իմ հոգևոր եղբայրների հետ ունեցած քննարկումների արդյունքում, ընթացքում, անդրադարձ ենք ունեցել, որ ես իմ հոգևոր հանգամանքի հետ չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան։ Այդ պատճառով ես, Վեհափառ Հայրապետին և իմ հոգևոր եղբայրներին ներկայացնելով իրավիճակը, խնդրել եմ այս 30-ամյա իմ հոգևոր ծառայությունը սառեցնել և իմ անձնական պատասխանատվությունը ստանձնել ու կրել ողջ այս ընթացքի համար։
Սա անձնական որոշում է։ Հաշվի առնելով այն ամբողջ զոհաբերությունը, չակնկալիքը, որ ես պատրաստ եմ դնելու իմ սրբազան Հայրենիքի, իմ պետության զոհասեղանին»։
«Սրբազան վարչապետ, Սրբազան վարչապետ»... վանկարկում է Հանրապետության հրապարակը։
Բագրատ Սրբազանն ասաց. «Չեմ ունեցել, հիմա էլ չունեմ, վաղն էլ չունեմ ոչ պաշտոնի, մնացած աստիճանների ակնկալիքը։ Ես երբեք չեմ խուսափել որևէ պատասխանատվությունից, ստանձնել եմ, սխալների դեպքում ընդունել, անդրադարձել, փորձել սրբագրել կամ հեռանալ, բարիքի դեպքում տարածել իմ շուրջը գտնվող ժողովրդի վրա որպես նրանց ձեռքբերումն այս կյանքում»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան