Վաղը ժամը 8-ից միայն Լոռի և Տավուշ գնացող ճանապարհներն են բաց մնալու, մնացած բոլոր փակվելու են. Բագրատ սրբազան
«Դուք և ձեր ղեկավարն է եղել, որ Ազատ գյուղում մոխրացած 15 տղաների, մեր զինվորների մարմինները դեռ չգտնված, Իջևանում խրախճանք էիք անում՝ նոր պարեկների տողանցքը կատարելով։ Խրախճանք էիք անում, հուղարկավորությունից 2 օր առաջ, իմանալով, որ մի քանի կիլոմետր այն կողմ տառապող ընտանիքներ կան»,-Հանրապետության հարապարակում հայտնեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով իշխանական լրատվամիջոցներում տարածված լուրին, թե Լոռիում զոհեր կան, իսկ Սրբազանի հանրահավաքում երաժշտություն է հնչում։
Բագրատ Սրբազանը իշխանությանը հորդորեց, որ իրեն և շարժման կազմակերպիչներին նման պիղծ մեղադրաննքեր չներկայացնել։
«Ձեր համար մեր զոհերն ընդամենը վիճակագրություն են, հիշեք սա, հանկարծ չփորձեք սրտակտոր, սրտաթրթիռ դառնալ։ Դուք անգամ չունեք հասկացողությունը, թե ինչ է նշանակում «մարդ», «զոհ», «նահատակի ընտանիք», որին քաշքշում էիք Եռաբլուրում։ Մենք անում ենք այն, որ հայրենիքում զոհեր չունենանք, աղետ չլինի»,- ասաց Սրբազանը։
«Առավոտյան ժամը 8-ին միայն Լոռի և Տավուշ գնացող ճանապարհներն են բաց մնալու, մնացած բոլոր տեղերում Մեղրիից սկսած փակվելու են բոլոր ճանապարհները»,-ասաց Սրբազանը և հավելեց. «8։15 ես գտնվելու եմ Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ իմ անելիքը կատարած»։
Նա հայտնեց, որ յուրաքանրչյուրը առավոտյան պետք է լինի իրենց տեղն իմանալով
«Եթե ուզում եք, որ այս մարդիկ հեռանան, ոչ թե նայեք իմ դեմքին, սիրելի ժողվուրդ, այլ եկեք միմյանց դեմքերին նայենք, միմյանց տեսնենք այդ խրամատում, ոչ այլ կերպ։ Ուրիշ ձև տեղի չի ունենալու այս մարդկանց մեկնումը և հանձնվելը։ Ասաց սրբազանը և նշեց, որ պետք ճնշում գործադրել և թույլ չտալ, որ գան աշխատանքի, քանի որ արդեն չունեն այդ աշխատանքը...Առավոտ տունը քնած մարդ չլինի, ես անձամբ բոլորիդ սպասում եմ...Հիմա մեզ անհրաժեշտ է, որ առավոտյան ժամը 8-ին մեկ մարդու պես լինենք փողոցում։ Մեր մայրերին եմ ասում՝ ձեր զավակներին մանկապարտեզ տանելու փոխարեն դուրս եկեք փողոց մի քանի օր։ Հենց մեր զավակների անվտանգ և ապահով ապրելու համար և ոչ վտանգների»,- հայտարարեց Բագրատ արբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին մեր հայրենիքի հյուսիսային հատվածը խոցված է. Բագրատ սրբազան
- Վերադառնում ենք Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազան. Թույլ չտալ, որ մեր շարքերում ինքնահրկիզվող, աղմուկ-աղաղակող մարդիկ լինեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին