Այսօրվանից կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքների երթևեկությունը
Անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով, ավտոճանապարհներին և երկաթուղային գծերին սելավահոսքի առաջացման պատճառով Այրում-Ախթալա հատվածում տարերքի հետևանքների վերացման հետ կապված վերանորոգման և վերականգնման աշխատանքներ կատարելու նպատակով՝ 2024թ. մայիսի 26-ից կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները։ Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից։
Հաղորդվում է, որ գնացքների երթևեկության վերականգնման մասին լրացուցիչ կհայտարարվի սոցիալական ցանցերի իրենց էջերում և ՀԿԵ ՓԲԸ www.railway.am պաշտոնական կայքում։
«Տոմսերի վերադարձի վերաբերյալ ՝ այն ուղևորները, ովքեր տոմսերը գնել են առցանց, վերադարձը կատարում են նույն եղանակով, օգտվելով առցանց գնման հարթակից: Տոմսարկղերից տոմս գնած ուղևորները վերադարձը կատարում են նույն տոմսարկղներում»,- հայտնում են ընկերությունից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետեւանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։
Հարակից հրապարակումներ`
- Ալավերդիում մարդիկ չեն կարողանում տներից դուրս գալ, ստորին հարկերում կոյուղաջրերը ետ են գալիս, լցվում բնակարաններ. Պապինյան
- Ալավերդիում աղետ է. վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան. Հրաչյա Պապինյան
- Դեբեդ գետի վարարած ջրերը դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով միջպետական ճանապարհին