Վաչե Թովմասյան. Շնորհակալ եմ Կարեն Կարագուլյանին, որ հենց ինձ է խորհուրդ տվել երկրորդ հայի կերպարի համար
Դերասան Վաչե Թովմասյանը, ում մասնակցությամբ ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր «Ոսկե արմավենի» մրցանակին, ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր և ֆիլմում հանդես եկած մեկ այլ հայ դերասանի՝ Կարեն Կարագուլյանի լուսանկարը՝ մրցանակը ձեռքներին։
Նա գրել է, որ շատ հպարտ է և շնորհակալություն է հայտնել Կարեն Կարագուլյանին։
«Իրական կինոյի տղեն հենց Կարեն Կարագուլյանն է: Իմ ճանաչած ամենատաղանդավոր հայ դերասանն երբևէ: Շնորհակալ եմ քեզ, որ հենց ինձ ես խորհուրդ տվել երկրորդ հայի կերպարի համար և շնորհակալություն, որ միշտ իմ կողքին ես»։
«Ոսկե արմավենու» ճյուղի համար պայքարում էին 22 ֆիլմեր։
Հարակից հրապարակումներ`
- Կաննի փառատոնում հանդիսատեսը հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմի ցուցադրությունից հետո 7 րոպե ծափահարել է
- Ավելի երջանիկ լինել չեմ կարող. Վաչե Թովմասյան
- Կարեն Կարագուլյանը, Վաչե Թովմասյանն ու Անին՝ Կաննի հիմնական մրցութային ծրագրում ընդգրկված Anora ֆիլմում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան