Այս հրապարակից ես գնալու եմ կառավարական ամառանոց. Բագրատ սրբազան
«Դիմում եմ Նիկոլ Փաշինյանին։ Մի ժամանակ քեզ ժողովրդական մարդ էիր համարում, հեծանիվով էիր պտտվում, գետնից աղբ էիր վերցնում։ Սակայն շատ շուտ սկսեցիր ուղղաթիռով պտտվել, հսկայական ոստիկանական պաընեշներով ինքնապաշտպանվել։
Հրավիրում եմ, որ գաս այս ժողովրդին և դեռ տասնյակ հազարավորներին հանդիպելու, ոչ միայն որպես գործիչ, այլ նաև որպես տղամարդ»,-հայտարարեվ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում։
Սրան հետևեցին բացականչություններ։
«Եթե երբևէ չես գալու, շեշտում եմ, որ այլևս բարոյական լեգիտիմություն չունես։ երբեք ինքնիշանության մասին եք խոսում, ուզում եմ հարցնել, կարո՞ղ է՝ որոշումներս դու չես կայացնում, ուրիշ տեղից են թելադրում, թելադրում են սեփական ժողովրդիդ ծաղրել։ Հետևաբար այս հրապարակից ես գնալու եմ կառավարության համար նախատեսված ամառանոց»,-ասաց Սրբազանն ու կրկին հետևեցին թափահարություններ։
Նա նշեց՝ ակնակալում է հանդիպել Փաշինյանի հետ։
Սրբազանն ասաց՝ քայլելու են դեպի Գրիգոր Լուսավորիչի անվան փողոց, ապա Պռոշյան փողոց։