
ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Նարե Սոսե. Նիկոլը պետք է գնա
Քիչ անց Հանրապետության հրապարակում կմեկնարկի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հրավիրած հանրահավաքը։ Հրապարակն արդեն բազմամարդ է։
Panorama.am-ի նկարահանող խումբն ուղիղ միացմամբ հրապարակում է։
Այստեղ է նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Հայրապետյանը, որն առավել հայտնի է Նարե Սոսե անունով։ Հիշեցնենք, որ վերջերս նա հետապնդումների պատճառով քաղաքական ապաստան էր խնդրել Ռուսաստանից։
«Վերադարձել եմ, քանի որ գտնում եմ, այստեղ պետք է լինեմ, Սրբազան շարժումը մեր վերջին հնարավարությունն է։ Նիկոլը պետք է գնա։ Նիկոլի խունտան պետք է օրինական պատժվի։ Գռզո, լսում ես, պատասխան ես տալու»,-ասաց նա Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հանրահավաքին ընդառաջ ոստիկանությունը հայտարարություն է տարածել
- Նարե Սոսե. Հայրենիքից իմ հեռանալն անհրաժեշտություն էր
- Նարե Սոսեի հաղորդումից հետո գործընկերները նրա հետ կապ հաստատել չեն կարողացել