ՊԵԿ. Վրաստանից Հայաստան մուտքն ապահովել հիմնականում «Բավրա» անցակետով
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հորդառատ անձրևների պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հերթերից խուսափելու նպատակով՝ Կոմիտեն բեռնափոխադրողներին հորդորում է Վրաստանից Հայաստանի Հանրապետություն տեղափոխությունները հնարավորինս կազմակերպել «Նինոծմինդա-Բավրա» պետական սահմանի անցման կետով, քանի որ «Գուգուտի-Գոգավան» անցման կետի վրացական կողմի թողունակությունը բավականին ցածր է, ինչն առկա իրավիճակում կարող է հանգեցնել մեծ հերթերի։
Հարակից հրապարակումներ`
- Սանահին-կայարանում գետը ամբողջական տնակներ է քշել տարել
- Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ. առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ
- ՊԵԿ. Վրաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներն առայժմ կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» անցակետերով
- Նախնական տվյալներով Մ6-Թեղուտ հատվածում գետում առկա է ավտոմեքենա որում կա քաղաքացի.ՆԳՆ ՓԾ
- Դեբեդ գետի վարարած ջրերը դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով միջպետական ճանապարհին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան