Ինքնիշխան այգին է, որը խորթ է եղել տափաստանային վաչկատուն տարերքին.Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է.
««Հայրենիքը սկսվում ա ընտեղ, որտեղ պապս տոմբի (բրբռ.՝ «այգու ցանկապատի սյուն») ա տնկել», - երեկ այսպիսի բանաձևում տվեց կիրանցեցի տղամարդը հայտնի բանավեճի ընթացքում։
Խորքային իմաստով սա հենց իրական ինքնիշխանության հայկական ժողովրդական բանաձև է, որովհետև տասնվեց տարեկանից թշնամու հետ կռիվ տված և պատվո նշանների արժանացած այս տղամարդը մեր հայրենիքի ինքնիշխան տարածքի սահմանը պատկերացնում է ոչ թե բոլշևիկների գծած քարտեզով և Բաքվի բռնապետի անսանձ պահանջներով , այլ իր իսկ պապի տնկած այգով։
Հենց այս, թող թույլ տրվի ասել, ինքնիշխան այգին է, որը խորթ է եղել տափաստանային վաչկատուն տարերքին, այգին, որի տոմբին է իրական սահմանասյունը, այլ ոչ թե խոտերի մեջ կորած, հիշողությունից ու ժառանգականությունից զուրկ «սահմանային ստոլբեն», որը դարձվում է կեղծ պաշտամունքի առարկա»։
Հարակից հրապարակումներ`
- Գյուղացիները հեռացրին Փաշինյանի՝ Կիրանցի զոհերի հուշարձանին դրված ծաղիկները
- Բագրատ սրբազանը՝ Փաշինյանին. Վերջին օրերդ ես ապրում քո քաղաքական կյանքի
- Եթե էս մարդը մնաց ղեկավար, էս երկիրն էլ ենք կորցնելու. Շահումյանցի Արա Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան