Տավուշի և Լոռու մարզերում ստեղծված վիճակը բավականին մտահոգիչ է և վտանգավոր. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Տավուշի և Լոռու մարզերում ստեղծված վիճակը բավականին մտահոգիչ է և վտանգավոր:
Մի կողմից` բուն աղետի բերած վտանգներն են` ենթակառուցվածքների փլուզում, համայնքներում տեղային բլոկադաներ, հումանիտար բարդություններ, մյուս կողմից` մարդկանց ֆիզիկական անվտանգության խնդիր:
Երկրորդ, բավականին բարդացել է ՀՀ-Վրաստան կապը և չնայած Բավրայի ուղղությամբ անխափան կապը գործում է, սակայն մյուս 2 ուղղությունները` Գոգավան ու Բագրատաշեն, կա´մ փակ են կա´մ ռիսկային:
Երրորդ, իշխանությունն իր ինստիտուտները նախապատրաստում է ո´չ թե ներքին անվտանգային խնդիրների լուծման, այդ թվում` աղետներին դիմակայելու համար, այլ իշխանության պահպանման ուղղությամբ:
Երկու մարզերում մեր քաղաքացիները անվտանգային, հումանիտար, հոգեբանական աջակցության կարիք ունեն և առկա խնդիրներին պետք է ամենայն լրջությամբ մոտենալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան