Արգելափակված են Ախթալան և այլ բնակավայրեր, խանութների մոտ հերթեր են. Օլեգ Դուլգարյան
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը գրում է.
«Այն մասին թե ինչ է կատարվում Ախթալայում։
Արգելափակված են Ալավերդի համայնքի Ախթալա, Շամլուղ, Փոքր Այրում, Մեծ Այրում, Ճոճկան, Քարակոփ, Շնող և Թեղուտ բնակավայրերը։
Խանութների մոտ մեծ հերթեր են գոյացել, մարդիկ գնումներ են կատարում, չգիտեն երբ դուրս կգան արգելափակումից»։
Դուլգարյանը քիչ անց նոր գրառում է արել, որում հայտնել է. «Մի խոսքով, Ալավերդու տարածաշրջանում ջրհեղեղի պատճառով արգելափակված են մի շարք բնակավայրեր, այդ թվում ես։
Արգելափակված են այս պահին Ախթալա, Շամլուղ քաղաքները, Փոքր Այրում, Մեծ Այրում, Ճոճկան, Շնող և Թեղուտ բնակավայրերը, ըստ տեղեկությունների Քարկոփ բնակավայրում իրականացվել է էվակուացիա, իսկ կամուրջը Քարկոփի, որը ապահովում է ելք դեպի M6 մայրուղի ըստ տեղեկությունների չկա այլևս։
Ախթալայի կամուրջը, կապող վերոնշյալ բնակավայրերը M6 մայրուղու հետ այս պահին գտնվում է ջրի տակ և հայտնի չէ, այն գնացել է գետի հետ թե մնում է տեղում, ջրի ներքո է նաև ճանապարհը, որը տանում է դեպի կամուրջ, հավանական է, որ ջրի հետքաշից հետո այն ևս լինի անանցանելի։
Այլընտրանքային գործող և անցանելի ճանապարհներ այս պահին գոյություն չունեն»։
Հարակից հրապարակումներ`
- Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ. առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ
- Տաշիրում տներ են ջրի տակ անցել
- Ալավերդիում աղետ է. վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան. Հրաչյա Պապինյան
- Դեբեդ գետի վարարած ջրերը դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով միջպետական ճանապարհին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին