«Դուրս եկեք Սրբազան պայքարի». մեկնարկել է երթ Մատենադարանից դեպի Հանրապետության հրապարակ
Մեկնարկել է քաղաքացիների երթը Մատենադարանից դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ նախատեսված է «Տավուշը հանուն հայրենքի» շարժման հանրահավաքը։
«Դուրս եկեք Սրբազան պայքարի։ Մենք կորցրեցինք Արցախը, կորցրել ենք Տավուշում մեր հայրենիքի ինքնապաշտպանություն ապահովող սահմանագիծը, բայց հստակ է, որ թշնամու նպատակը Հայաստանի ամբողջական ոչնչացումն է։
Յուրաքանչյոր հայ, ով ապրում է իր տանը, վաղը կարող է թշնամու պահանջով դուրս շպրտվել իր տնից, ինչպես Տավուշում հայ մարդն իր սեփական օջախից զրկվեց, որովեհտև Ալիևն էր այդպես ցանկանում, որովհետև Հայաստանի իշխանությունը չունի սեփական դիմագից, ցանկություն չունի պահելու իր հայենիքը։
Դուրս եկեք պայքարի՝ հույսով որ կարող ենք փոխել իրավիճակը, կանգնեցնել թշնամուն, վերադարձնել մեր արժանապատությունը»,- երթի ժամանակ ասաց ՀՅԴ երիտասարդներից Սևակ Նազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տիկին Գոհարն ամոթանք տվեց իշխանության ներկայացման մեջ երրորդական դեր կատարող ոստիկաններին
- Իշխանության կողմից իրականացվող ռեպրեսիաները, ճղճիմ քայլերը որևէ առարկայական ազդեցություն չեն ունենալու. Դանիելյան
- Հանրահավաքին ընդառաջ ոստիկանությունը հայտարարություն է տարածել