Հեղեղումների հետևանքով ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով
Հեղեղումների արդյունքում ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով։ Այս մասին հայտարարում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Մասնավորապես
• Ucom - 2 կայան Ալավերդիում շարունակում է աշխատել, իսկ 15 բջջային կայան դեռ գտնվում է խափանված վիճակում։ Օպտիկական կապը դեռ չի վերականգնվել՝ ճանապարհի փակ լինելու պատճառով:
• TEAM Telecom Armenia - 5 բջջային կայան չի աշխատում։ Օպտիկական կապը դեռ չի վերականգնվել՝ ճանապարհի փակ լինելու պատճառով։
• Ռոստելեկոմ (OVIO) - Կապի ցանցն ամբողջությամբ վերականգնվել է։
• Վիվա-ՄՏՍ - Ալավերդի քաղաքում բջջային կապը գործում է, 3 բջջային կայան դեռ չեն վերականգնվել (Օձուն, Աքորի, Կաճաճկուտ):
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է օպերատիվ կապի մեջ գտնվել ինչպես տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբ), այնպես էլ կապի հայաստանյան օպերատորների հետ՝ աջակցելով վերջիններիս առաջացած խոչընդոտների արագ լուծման աշխատանքներում:
Հարակից հրապարակումներ`
- Վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը և Տաշիր քաղաքը սնուցող գազատարը
- Այս պահի տվյալներով կա 2 զոհ, 2 անհայտ կորած. նախարար
- Լոռու և Տավուշի մարզերում ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով
- Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ. առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ
- Դեբեդ գետի վարարած ջրերը դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով միջպետական ճանապարհին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան