Գուրգեն Մելիքյան.Վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է
Հանրապետության հրապարակում ընթացող Համազգային հանրահավաքի ընթացքում ԵՊՀ պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանը, վկակալոչելով անցած շաբաթ մասնագիտական խմբերի հետ հանդիպումների արդյունքները, հայտարարեց Շարժման կողմից առաջարկվող Հայաստանի նոր ղեկավարի թեկնածությունը։ Նա Բագրատ Սրբազանն է։
«Շատ դժվար փուլ է մեզ սպասվում։ Մենք պետք է այդ դժվարությունը հաղթահարենք։ Մենք պետք է հասկանանք, որ ով էլ հիմա ստանձնեց պատասխանատվություն, սա նրա համար լինելու է իր կյանքի ամենաբարդ ծառայությունը։ Հայաստանը դեռ երբեք այսքան ծանր վիճակում իշխանություն չի փոխել։ Այսօր մեզ պետք է մեկը, որ կվերցնի այդ պատասխանատվությունը, ով կհամախմբի բոլորին, մեեզ պետք է այս իշխանություններին ուղիղ հակառակ արժեքներով մեկը։ Մարդ, ով գիտի, թե ինչ է հայրենիքը, ինչ է մարդկային կյանքը, ինչ է ժողովրդին ծառայելը, երկրին ծառայելըմ ինչ է խաղաղությունը, ինչ է ներքին հաշտությունը։ Մարդ, որը կարող է հույս բերել մեզ։
Մեզ անհրաժեշտ է վերջապես փակել պատերազմի դուռը և կայունացնել մեր երկիրը։ Մեզ անհրաժեշտ են ընդունակ, գրագետ մարդիկ, անհրաժեշտ է թիմ, որը հաշտության մթնոլորտում կկարողանա երկիրը հանել այս մղձավանջից, որը կկարողանա արդար կառավարում իրականացնել և վերացնել ներքին թշնամանքը և ատելությունը, որը կամրացնի մեր երկրի սահմանները։
Սիրելի Հայրենակիցներ, մենք մի ամիս եղել ենք հանդիպումների ու խորհրդակցությունների մեջ, հանդիպումներ ենք անցկացրել բոլոր ոլորտների ներկայացուցիչների՝ իրավաբաններ, գործարարներ, սոցիալական տարբեր խմբերի հետ, բոլոր քննարկումների մասնակիցների ճնշող մեծամասնությունը եղել է միակարծիք, որ այդ մարդը, իհարկե, Բագրատ Սրբազանն է։ Բոլորի մոտ կա համախոհություն, որ նա պետք է լինի նաև վարչապետ»,-ասաց Մելիքյանը։
Նրա խոսքին հետևեցեին՝ «Սրբազան, Սրբազան», հայ, հայրենիք, Հայաստան ու Աստված, Սրբազան՝ վարչապետ վանկարկումներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան