Ալավերդիում մարդիկ չեն կարողանում տներից դուրս գալ, ստորին հարկերում կոյուղաջրերը ետ են գալիս, լցվում բնակարաններ. Պապինյան
Գիշերը տեղացած հորդառատ անձրևի պաատճառով վարարած Դեբեդի ջրերը լցվել են Ալավերդի քաղաք։ Լրագրող Հրաչյա Պապինյանը հայտնում է, որ ջրածածկ հատվածներում արգելափակված մարդիկ հաղորդակցության խնդիրներ ունեն:
«Չկա հեռախոսակապ, ինտերնետ, հեռուստացանցը չի գործում: Մարդիկ չեն կարողանում տներից դուրս գալ կարիքների համար, ստորին հարկերում կոյուղաջրերը ետ են գալիս լցվում բնակարաններ: Չեն կարող գնումներ կատարել»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ալավերդիում աղետ է. վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան. Հրաչյա Պապինյան
- Դեբեդ գետի վարարած ջրերը դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով միջպետական ճանապարհին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան