Բաղձալի հաղթանակը շատ-շատ մոտ է. Բագրատ Սրբազան
«Բաղձալի ճշմարտության հաղթանակը սարերի հետևում չէ, դեռ ավելին, շատ-շատ մոտ է»,-Հանրապետության հրապարակում հայտարարեց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա հիշեցրեց ու վերահաստատեց, որ պայքարի են դուրս եկել հանրային հաշտության լայն օրակարգով, պայքարելով ստի, կեղծիքի, ատելության, թշնամության դեմ, հանուն սիրո, ճշմարտության։
«Ողջ էությամբ այս շարժումը արժեքային ու քաղաքակրթական փոփոխության մասին է։ Մենք պարզապես ապրելու և պետություն կառուցելու այլընտրանք չունենք»,-ասաց Սրբազանը։
Նրա խոսքով, հրապարակը վկայում է այն մասին, որ ոչ թե շարժումը մարել է, այլ ավելի է բյուրեղացել ու նպատակային դարձել։
«Անկասկած հասնելու է մեր ժողովրդի երազների ու իղձերի իրականացմանը»,-նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան