Նիկոլ Փաշինյան, եթե քո թիմը քեզ համար արժեք ունի, հրաժարական տուր, գոնե մերձավորներիդ չավիրելու համար. Բագրատ Սրբազան
«Նիկոլ Փաշինյան, մենք չենք ուզում, որ քո քաղաքական թիմը բաժանվի ու պառակտվի։ Մարդուն տրամադրենք մարդու, հային հայի դեմ։ Դրանից խուսափելու միակ տարբերակը քո հրաժարականն է»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքին ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Բագրատ Սրբազանը շարունակեց. «Եթե քո թիմը քեզ համար արժեք ունի, եթե այդ մարդկանցից յուրաքանչյուրը քեզ համար որևէ կարևորություն ունի, հրաժարական տուր՝ գոնե մերձավորներիդ չավիրելու համար։
Սա վերջին հնարավորությունն է քաղաքակիրթ ճանապարհով ընթանալու և քո վերջին հնարավորությունը, որի համար շատ ժամանակ չունես։
Դիմում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներին առ գիտություն. եթե ձեր ղեկավարն, այնուամենայնիվ, արհամարհած ունենա բոլորիդ ու տանի բաժանման, այդ բաժանումը նաև կարող ենք մենք անել։ Փորձեք ձեր ջանքերը ներդնել չհասնելու այդ ջրբաժինին, որը ծանր է լինելու։
Ճշմարտության հաղթանակն այլընտրանք չունի, որովհետև Տերն է մեր հովիվը և մեզ ոչինչ չի պակասելու։
Մեր երկրում, մեր համբուրելի և պաշտելի Հայաստան Աստծո ձեռագործ աշխարհում այլևս անպատասխանատու և մեղքի տակ կքած պաշտոնյաներ չպետք է լինեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան