Վեհափառ Հայրապետին ներկայացնելով իրավիճակը՝ խնդրել եմ իմ 30-ամյա հոգևոր ծառայությունը սառեցնել. Բագրատ Սրբազան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ սառեցնելու իր 30-ամյա հոգևոր ծառայությունը։
«Նկատի ունենալով լայն շրջանակների ակնկալությունը վարչապետի թեկնածու լինելու առնչությամբ, Վեհափառ Հայրապետի հետ՝ իր նախագահությամբ, իմ հոգևոր եղբայրների հետ ունեցած քննարկումների արդյունքում, ընթացքում, անդրադարձ ենք ունեցել, որ ես իմ հոգևոր հանգամանքի հետ չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան։ Այդ պատճառով ես, Վեհափառ Հայրապետին և իմ հոգևոր եղբայրներին ներկայացնելով իրավիճակը, խնդրել եմ այս 30-ամյա իմ հոգևոր ծառայությունը սառեցնել և իմ անձնական պատասխանատվությունը ստանձնել ու կրել ողջ այս ընթացքի համար։
Սա անձնական որոշում է։ Հաշվի առնելով այն ամբողջ զոհաբերությունը, չակնկալիքը, որ ես պատրաստ եմ դնելու իմ սրբազան Հայրենիքի, իմ պետության զոհասեղանին»։
«Սրբազան վարչապետ, Սրբազան վարչապետ»... վանկարկում է Հանրապետության հրապարակը։
Բագրատ Սրբազանն ասաց. «Չեմ ունեցել, հիմա էլ չունեմ, վաղն էլ չունեմ ոչ պաշտոնի, մնացած աստիճանների ակնկալիքը։ Ես երբեք չեմ խուսափել որևէ պատասխանատվությունից, ստանձնել եմ, սխալների դեպքում ընդունել, անդրադարձել, փորձել սրբագրել կամ հեռանալ, բարիքի դեպքում տարածել իմ շուրջը գտնվող ժողովրդի վրա որպես նրանց ձեռքբերումն այս կյանքում»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Լիահույս եմ, որ Վեհափառ Հայրապետն ու հոգևոր դասը չեն ընդունի Բագրատ Սրբազանի խնդրանքը
- Նիկոլ Փաշինյան, եթե քո թիմը քեզ համար արժեք ունի, հրաժարական տուր, գոնե մերձավորներիդ չավիրելու համար. Բագրատ Սրբազան
- Գուրգեն Մելիքյան.Վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է
- Ազդարարում ենք Շարժման երրորդ և վճռական փուլի մասին. Բագրատ Սրբազան
- Բաղձալի հաղթանակը շատ-շատ մոտ է. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան