Ես իմ կյանքը զոհաբերել եմ, նախադեպ կա՞, որ արքեպիսկոպոսը հայտնվի իմ կարգավիճակում. Բագրատ Սրբազան
«Ես իմ կյանքը զոհաբերել եմ։ Նախադեպ կա՞, որ արքեպիսկոպոսը հայտնվի իմ կարգավիճակում։ Ունե՞ք։ Չէ, չունեք։ Հայաստանում»,- դեպի կառավարական ամառանոց երթի ժամանակ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Բագրատ Սրբազանը նշեց. «Ճշմարտության համար այս շարժումը պետք է արդյունք արձանագրի, իսկ թե ինչ ճանապարհով՝ ապագան ցույց կտա»։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած երթը Հանրապետության հրապարակից հասավ կառավարական ամառանոց, որը շրջափակել են բազմաթիվ ոստիկաններով։
Քաղաքացիները երթի ժամանակ պարբերաբար վանկարկում են՝ «Սրբազան, վարչապետ»։
Հիշեցնենք, որ հանրահավաքի ժամանակ ԵՊՀ պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանը հայտարարել է՝ «մի ամիս եղել ենք հանդիպումների ու խորհրդակցությունների մեջ, հանդիպումներ ենք անցկացրել բոլոր ոլորտների ներկայացուցիչների՝ իրավաբաններ, գործարարներ, սոցիալական տարբեր խմբերի հետ, բոլոր քննարկումների մասնակիցների ճնշող մեծամասնությունը եղել է միակարծիք, որ այդ մարդը, իհարկե, Բագրատ Սրբազանն է։ Բոլորի մոտ կա համախոհություն, որ նա պետք է լինի նաև վարչապետ»։
Դրանից հետո Բագրատ Սրբազանն ասաց. «Վեհափառ Հայրապետին և իմ հոգևոր եղբայրներին ներկայացնելով իրավիճակը, խնդրել եմ այս 30-ամյա իմ հոգևոր ծառայությունը սառեցնել և իմ անձնական պատասխանատվությունը ստանձնել ու կրել ողջ այս ընթացքի համար։
Սա անձնական որոշում է։ Հաշվի առնելով այն ամբողջ զոհաբերությունը, չակնկալիքը, որ ես պատրաստ եմ դնելու իմ սրբազան Հայրենիքի, իմ պետության զոհասեղանին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան