Իշխանության կողմից իրականացվող ռեպրեսիաները, ճղճիմ քայլերը որևէ առարկայական ազդեցություն չեն ունենալու. Դանիելյան
«Այսօրվա հանրահավաքից ակնկալիքները բավականին բարձր են»,- Հանրապետության հարապարակում հանրահավաքից առաջ Մատենադարանի մոտից երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա նշեց, որ մտահոգիչ երկու հանգամանք կար մինչև միջոցառումները սկսելը՝ կապված Տավուշի, Լոռու մարզում բնական աղետի հետ. «Առավոտից ճշտումներ ենք իրականացնում, նաև հետևում ենք պաշտոնական հաղորդագրություններին, թե ինչ վիճակ է տեղերում։ Տեղական իշխանության ներկայացուցիչների հետ ենք կապեր հաստատել, ասել են, որ հիմնականում նյութական խնդիր է։ Ասում են կա մեկ զոհ, մեկ անհետ կորած։ Պատրաստակամություն ենք հայտնել անհրաժեշտության դեպքում կամավորականներ ուղարկել, բժշկական խումբ, բայց հավաստիացրել են, որ այս պահի դրությամբ որևէ օժանդակության կարքի չկա։
Քանի որ նախատեսված էր մեր հավաքը, չենք շեղվում մեր ուղեգծից։ Չնայած կլիմայական պայմաններին, մեր հայրենակիcները հավաքվոuմ են։
Սա իրապես սրբազան պայքար է, մեր լինելության հարցն է, տեսակի կռիվ է։ Այս ռեպրեսիաները, ճղճիմ քայլերը, որոնք իրականացվում են իշխանության կողմից, որևէ առարկայական ազդեցություն չեն ունենալու»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության շենքի դիմաց վահաններով զինված բազմաթիվ ոստիկաններ են բերվել
- ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Նարե Սոսե. Նիկոլը պետք է գնա
- Հանրահավաքին ընդառաջ ոստիկանությունը հայտարարություն է տարածել
- Չափազանց դժվար է տեսնել, թե ինչպես է բնական աղետից ավերվում մեր երկրի ամենաչքնաղ հատվածը. Բագրատ Սրբազանի ուղերձը