Կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զոհերի, անհետ կորածների մասին.ՆԳՆ
ՆԳՆ նախարարաի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը գրում է.
«Կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զոհերի, անհետ կորածների և արգելափակված քաղաքացիների վերաբերյալ:
ՆԳՆ փրկարար ծառայությունը ողջ ծավալով ներգրավված է միջոցառումներին: Աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: Աշխատանքներին ներգրավված են նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողներ: Պարբերաբար տրվում է տեղեկատվություն:
Անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 911 կամ 102:
Հետևեք միայն պաշտոնական տեղեկատվությանը և զերծ մնացեք չճշտված ու խուճապ առաջացնող լուրեր տարածելուց»:
Հարակից հրապարակումներ`
- Բարձրաստիճան ղեկավարները, կառավարիչներն արդեն պետք է լինեին աղետի գոտում.Գեղամ Մանուկյան
- Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ. առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ
- Ալավերդիում աղետ է. վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան. Հրաչյա Պապինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան