Մարիա Զախարովա. Անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին
Հայաստանում ռուս դիվանագետները կապի մեջ են տեղական իշխանությունների հետ՝ երկրի հյուսիսային շրջաններում մոլեգնող աղետի հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև պարզելու, արդյոք տուժածների թվում ռուսներ կան։ Այս մասին հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին երկրին պատուհասած տարերային աղետի կապակցությամբ, իսկ տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-նշել է նա։
Նա մանրամասնել է, որ մայիսի 26-ին Ռուս-հայկական Մարդասիրական արձագանքման կենտրոնը (ՌԱՀԿ) Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությանը հանձնել է որոնողափրկարարական և վթարային վերականգնման աշխատանքներում օգտագործվող շարժական շարժիչային պոմպեր։ Լոռու և Տավուշի մարզերում կենտրոնի կողմից նախկինում տրամադրված 50 տեխնիկա կա, որոնք զբաղվում են ջրհեղեղի հետևանքների վերացմամբ։
«Անհրաժեշտության դեպքում Կենտրոնը պատրաստ է ներգրավել լրացուցիչ ուժեր և ռեսուրսներ, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերել տուժած բնակչությանը»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ առատ տեղումների հետևանքով Դեբեդ գետն անցած գիշեր դուրս է եկել հունից՝ ավերածություններ գործելով Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր քաղաքներում ու դրանց հարակից բնակավայրերում։ Պաշտոնական տեղեկացության համաձայն, այս պահին կա երկու զոհ, երկու անհետ կորած։
Հարակից հրապարակումներ`
- Այս պահի տվյալներով կա 2 զոհ, 2 անհայտ կորած. նախարար
- Ալավերդիում գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթուն
- Հեղեղված Ալավերդին՝ թռչնի թռիչքի բարձրությունից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան