Սուրեն Պետրոսյանն իշխանության ներկայացուցիչներին հորդորեց պատվով կատարել իրենց ընտրությունը
«Ավելի սքանչելի տեսարան չեմ տեսել»,-ասաց բեմահարթակ բարձրացած Սուրեն Պետրոսյանը՝ դիմելով երթի մասնակիցներին։
Նա նշեց, որ հաղթանակին մի քայլ է մնում, իսկ այդ մեկ քայլը կախված է միայն հավաքվածներից։
«Սա այլևս միայն հավաք չէ, սա յուրաքանչյուրիս պատմական ներկայությունն է, եկել է պահը վերադարձնելու մեր արժանապատիվ ապագան»,-ասաց նա։
Ապա խոսք ասաց Բագրատ Սրբազանը։ Նշեց՝ տեղեկություններ են ստանում, որ մարդիկ կան, որոնք ծալում են ոստիկանական մեքենաների անիցները, հորդորեց ձեռնպահ մնալ այդ գործողություններից, կասկած հայտնեց, որ նրանք սադրիչներ են։
«Իշխանության հարգելի ներկայացուցիչներ, համոզված եղեք, որ այս շարժումը նաև ձեր համար է, որ կարողանաք հաշտ ապրել ինքներդ ձեզ հետ, այս շաժումը ձեզ բացառիկ հնարավարություն է տալիս խաղաղ ու անվտանգ հեռանալու՝ լսելով ժողովրդի ձայնն ու պահանջը։ Սա ձեզ համար ևս պատմական հնարավորություն է, մեր հորդորն է բաց չթողնել այն, պատվով ընտրություն կատարել։ Ձեր ընտրությունից կախված է մի ամբողջ պետության ապագա»,-ասաց նա՝ նշելով, որ իրենց կամքն անսասն է, պայքարն անշրջելի, հաղթանակ տանող ճանապարհն անխուսափելի է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան