
Քաղաքագետ. Լիահույս եմ, որ Վեհափառ Հայրապետն ու հոգևոր դասը չեն ընդունի Բագրատ Սրբազանի խնդրանքը
«Լիահույս եմ, որ Վեհափառ Հայրապետն ու հոգևոր դասը չեն ընդունի Բագրատ Սրբազանի՝ հոգևոր ծառայությունը սառեցնելու մասին խնդրանքը»,-նման կարծիք է հայտնել քաղաքագետ, «Ոսկանապետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նրա խոսքով, ավելին՝ Եկեղեցին այդ խնդրանքը բավարարելու իրավունք չունի։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Բագրատ Սրբազանն ասաց.
«ես, Վեհափառ Հայրապետին և իմ հոգևոր եղբայրներին ներկայացնելով իրավիճակը, խնդրել եմ այս 30-ամյա իմ հոգևոր ծառայությունը սառեցնել և իմ անձնական պատասխանատվությունը ստանձնել ու կրել ողջ այս ընթացքի համար։ Սա անձնական որոշում է»։