Քաղաքագետ. Կոշտ դիմակայության պայմաններում է տեղի ունենում այսօրվա հանրահավաքը, որը նոր իրավիճակ է ստեղծելու երկրում
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն այսօրվա հանրահավքը համարում է շրջադարձային։
«Եվ այսպես, չնայած հորդառատ անձրևին ու Լոռիի և Տավուշի մարզի բնական աղետին՝ ժամը 16-ին Հանրապետության հրապարակում նշանակված հանրահավաքը կայանալու է:
Այն շրջադարձային հանրահավաք է և ահա, թե ինչո՞ւ.
Նիկոլ Փաշինյանը անցած չորեքշաբթի ԱԺ ամբիոնից պատերազմ հայտարարեց Եկեղեցուն՝ ասելով, թե նրա «հարցերը կլուծի 1-2 ամսում:
Մայր Աթոռը մեկ օր անց համարժեք պատասխան տվեց՝ հասկացնելով, որ պատրաստ է դիմադրության:
Ուրբաթ օրը Փաշինյանը ուղերձով դիմեց ժողովրդին՝ հասկացնելով, որ չի պատրաստվում հրաժարական տալ ու վերանայել իր քաղաքականությունը:
Շաբաթ օրը Բագրատ Սրբազանն, ըստ էության, պատասխանեց Փաշինյանին՝ ասելով, թե նրա «քաղաքական կյանքի օրերը հաշված են»
Ահա, այսպիսի կոշտ դիմակայության պայմաններում է տեղի ունենում այսօրվա հանրահավաքը, որը նոր իրավիճակ է ստեղծելու երկրում: Առնվազն այն պատճառով, որ Բագրատ Սրբազանը հայտարարվելու է՝ որպես վարչապետի միասնական թեկնածու:
Մեր հայրենակիցների մի ստվար զանգված սպասում է կայծակնային լուծումների: Ես նման իրավիճակ չեմ կանխատեսում, բայց վստահ եմ, որ եթե Սրբազանին հաջողվի երկիշխանության տեսանելի ինստիտուտներ ու միջավայր ստեղծել, այս տարվա ընթացքում Փաշինյանի հեռացումն ու ԱԺ արտահերթ ընտրություններն անխուսափելի են»,-գրում է նա։