Գործելու ենք օրենքի պահանջներով և իրավական դաշտում բոլոր հնարավոր միջոցներով. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածու դառնալու իրավական գործընթացի մասին
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հանրապետության հրապարակից անդրադարձավ նաև իր՝ վարչապետի թեկնածու դառնալու իրավական գործընթացին։
Բագրաստ Սրբազանն ավելի վաղ ասել էր, որ երկքաղաքացիություն ունի։
«Ես բացահայտ նշել եմ, որ ունեմ երկքաղաքացիություն, և մեր երկրի օրենքը սահմանափակում է մեր սահմանադրությունը։
«Մենք գործելու ենք օրենքի պահանջներով և իրավական դաշտում բոլոր հնարավոր միջոցներով։ Մենք թույլ չենք տալու, որպեսզի տևապես Սահմանադրությունը խախտած այս երկրի կառավարության ղեկավարը, որն այլևս ոչ մի իրավասություն չունի և ՔՊ անդամները, որոնք տևապես ոտնահարել են օրենքն ու Սահմանադրությունը, հանկարծ իրենք իրենց դրսևորեն որպես Սահմանդրության պաշտպաններ և մենք էլ դառնանք ընդդեմ գործողներ։ Մենք ընթանալու ենք այն օրակարգով, որը հռչակել ենք, և այդ օրակարգը հաղթանակող օրակարգ է»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Հիշեցնենք, որ հանրահավաքի ժամանակ ԵՊՀ պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանը հայտարարել է՝ «մի ամիս եղել ենք հանդիպումների ու խորհրդակցությունների մեջ, հանդիպումներ ենք անցկացրել բոլոր ոլորտների ներկայացուցիչների՝ իրավաբաններ, գործարարներ, սոցիալական տարբեր խմբերի հետ, բոլոր քննարկումների մասնակիցների ճնշող մեծամասնությունը եղել է միակարծիք, որ այդ մարդը, իհարկե, Բագրատ Սրբազանն է։ Բոլորի մոտ կա համախոհություն, որ նա պետք է լինի նաև վարչապետ»։
Դրանից հետո Բագրատ Սրբազանն ասաց. «Վեհափառ Հայրապետին և իմ հոգևոր եղբայրներին ներկայացնելով իրավիճակը, խնդրել եմ այս 30-ամյա իմ հոգևոր ծառայությունը սառեցնել և իմ անձնական պատասխանատվությունը ստանձնել ու կրել ողջ այս ընթացքի համար։
Սա անձնական որոշում է։ Հաշվի առնելով այն ամբողջ զոհաբերությունը, չակնկալիքը, որ ես պատրաստ եմ դնելու իմ սրբազան Հայրենիքի, իմ պետության զոհասեղանին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան