Հանրահավաքը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ ու աղոթքով
«Մեր զորակացությունն ենք հայտնում Տավուշում և Լոռիում բնական աղետի հետևանքով տուժած մեր ժողովրդին։ Այս պահին գիտենք նաև՝ մարդկային կորուստ կա։ Մեր զորակցությունը, խոնարհումը, աջակցությունը»,- Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի մեկնարկին ասաց շարժման առաջնորդ, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Բագրատ Սրբազանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել բնական աղետի հետևանքով զոհի կամ զոհերի հիշատակը, աղոթել անհետ կորած մարդկանց համար՝ մաղթելով, որ արագ գտնվեն, բոլոր տուժածները ապաքինվեն՝ թե հոգևոր, թե նյութական առումով, շուտով վերականգնվի կյանքը։
Բագրատ Սրբազանը ողջույններ հղեց նաև այս ամիսների ընթացքում պայաքրի մեջ գտնվող Բաղանիստի, Ոսկեպարի, Կիրանցի ժողովրդին, որոնք ոչ մոլորվեցին, ոչ կաշառվեցին՝ ցույց տալով հայրենատեր լինելու իրենց ողջ էությանը։
«Ինչպես պատվով սահման են պահել այս 30 տարիների ընթացքում, այնպես էլ հիմա անմնացորդ կանգնել են չզիջելու և չնահանջելու հայրենական մեր օջախից, որը, ցավոք, այսօր մատնվել է աղետի, ոչ բնական, այլ մարդու կողմից»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- «Դուրս եկեք Սրբազան պայքարի». մեկնարկել է երթ Մատենադարանից դեպի Հանրապետության հրապարակ
- Հանրահավաքին ընդառաջ ոստիկանությունը հայտարարություն է տարածել
- Քաղաքագետ. Կոշտ դիմակայության պայմաններում է տեղի ունենում այսօրվա հանրահավաքը, որը նոր իրավիճակ է ստեղծելու երկրում
- Տավուշի և Լոռու մարզերում ստեղծված վիճակը բավականին մտահոգիչ է և վտանգավոր. Աբրահամյան
- Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի. ՆԳՆ
- Չափազանց դժվար է տեսնել, թե ինչպես է բնական աղետից ավերվում մեր երկրի ամենաչքնաղ հատվածը. Բագրատ Սրբազանի ուղերձը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին