Աշխատանք է իրականացնում հեղեղումներին հարակից բնակավայրերից երկու հղիների տարհանման համար
Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ առողջապահության նախարարությունը ՆԳՆ փրկարար ծառայության ու տեղի գործընկերների հետ համագործակցությամբ աշխատանքներ է իրականացնում երկու հղիների տարհանման և մարզային բուժհաստատություններ տեղափոխելու համար: Այս մասին «Արմենպրես»- ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
Նրա խոսքով, վաղ առավոտից փորձ է արվում սանավիացիայի միջոցով կազմակերպել նրանց տեղափոխումը, սակայն եղանակային պայմաններն առայժմ հնարավորություն չեն ընձեռում, և դիտարկվում է նաև այլ ճանապարհներով հղիների տարհանումը կազմակերպելու հնարավորությունը: Այդ գործընթացը կազմակերպելու համար նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում ինչպես մարզպետարանների, այնպես էլ՝ սանավիացիայի ներկայացուցիչների հետ:
ԱՆ խոսնակը հայտնել է նաև, որ գերատեսչության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետները հեղեղված վայրերում իրականացնում են խմելու ջրի որակի մոնիթորինգ այն հատվածներում, որտեղ վթարներ են գրանցվել: Նա տեղեկացրել է, որ այս պահին ազդոսկրի կոտրվածք ունեցող մեկ անձ էլ տեղափոխվում է Երևանի բուժհաստատություն:
Հարակից հրապարակումներ`
- Ջրատարը հայտնվել է ջրի տակ, մի շարք բնակավայրերում ջրամատակարարումը դադարեցված է. «Վեոլիա Ջուր»
- ՊԵԿ. Վրաստանից Հայաստան մուտքն ապահովել հիմնականում «Բավրա» անցակետով
- Ալավերդիում գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթուն
- Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ. առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ
- Հեղեղված Ալավերդին՝ թռչնի թռիչքի բարձրությունից
- ՊԵԿ. Վրաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներն առայժմ կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» անցակետերով
- Ալավերդիում մարդիկ չեն կարողանում տներից դուրս գալ, ստորին հարկերում կոյուղաջրերը ետ են գալիս, լցվում բնակարաններ. Պապինյան
- Ալավերդիում աղետ է. վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան. Հրաչյա Պապինյան
- Դեբեդ գետի վարարած ջրերը դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով միջպետական ճանապարհին