Գնալու ենք Սարդարապետ, գիշերը մնալու ենք այնտեղ. Բագրատ Սրբազան
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գաստանյանը հայտարարեց, որ այսօր ժամը 17։00-ին հավաքվելու են Շահումյանի հապարակում և մեքենաներով գնալու են Սարդարապատ։
«Շարասյունով մեկնելու ենք։ Գիշերելու ենք Սարդարապատում, շատ հետաքրքիր ծրագիր կլինի այնտեղ, կհիշենք մեր հերոսներին, մեր հերոսների գիշերվա մարտերը, վճռական ժամերն ու օրերը, որոնք անցկացրել են այդ դաշտում»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Սրբազանի խոսքով, բացառիկ երևույթ է համաշխարհային պատմության կյանքում, երբ հայրենիք կորցրած, ցեղասպանված, մոլորված, ոչ մի հույս չունեցող ժողովուրդն ընդամենը երեք տարի հետո մեծ բանակների դիմաց կանգնած հռչակում է իր պետականությունը։
«Մենք էլ հետընթացն ենք գնում։ Ամեն ինչ ունեցած՝ հիմա կորցնելում ենք այդ պետականությունը, որն իբր կոչվում է սուվերեն, ինքնիշխան, անկախ»,- ասաց Բագատ Սրբազանը։
Հիշեցնենք, որ հայ ժողովուրդը մայիսի 28-ին նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանապետը՝ Բագրատ Սրբազանի մասին. Ամբախ-զամբախ խոսում է, թող չափը ճանաչի
- Այս մարդիկ լրիվ իրավասություն ու իրավունք ունեն անելու այն, ինչը, որ անում են. Բագրատ սրբազան
- Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները նստեցին դեպի Պարոնյան տանող փողոցի խաչմերուկում
- Փաշինյանին հարցնելու եմ՝ ձեռքը երբ է կտրելու. Բագրատ Սրբազան
- Ազդանշան տալու համար, քաղաքացու գլուխը ջարդել են. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազան. Մենք պետք է ստի ոտքերը կտրենք