Գնում ենք Սարդապատ՝ նշելու Մայիսի 28-ը․ Բագրատ Սրբազան
«Գնում ենք Սարդապատ՝ նշելու Մայիսի 28-ը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
Թե ինչ խորհուրդ ունի լուսաբացը Սարդարապատում դիմավորելը , Սրբազանն ասաց․ «Դեռ ուսանողական տարիներից եմ գնացել, երբ մարդիկ Սարդարապատի տեղը չգիտեին»։
Ըստ Սրբազանի՝ շուտով մայիսի 28-ին էլ Փաշինյանը կուզենա հանել, հաշվի առնելով , որ պատմական Հայաստանի տոներից է (Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրը):
«Ամենակարևոր հարցն այսօր այս մարդու հեռացումն է,մնացած հարցերն ածանցյալ են»,- ասաց նա։
Թե ինչ է սպասվում Սարդարապատում կան այնտեղից հետո, Սրբազանը չմանրամասնեց ․ «Դեռ որևէ գործողություն չարած հատորներով ոստիկաններ են ուղարկում, հիմա ամեն ինչ մանրամասնե՞մ»։
Անդրադառնալով այսօր տեղի ունեցած բողոքի ակցիաներին, սրբազանն ասաց․ « ժողովդից շատ գոհ, շատ շնորհակալ։ Ոստիկաններն այլանդակ վարք են դրսևորել, հատկապես մի քանի դրվագով՝ 30 հոգի մարդ են ծեծել, տղային ազդանշան տալու համար գլուխը ջարդել են»։