Այն չարիքն ու ստի հայրը, որը կանգնած է մեր առջև, ուղղակի ապրում է իր սարսափի օրերը․ Բագրատ Սրբազան
«Մեր բովանդակությունն ու էությունը ոչ ոք իրավունք չունի փոխելու, ո՛չ ոք, որքան էլ սպառնալիքերով լի լինի դա։ Պետք է փաստենք՝ մեր պայքարը ճշմարտության ու հաղթանակի մասին է, սուտը կտրելու մասին է»,- այս մասին Սարդարապատում ասաց Բագրատ Սրբազանը,որն ավտոերթով մեկնեց այնտեղ ՝ Մայիսի 28-ի առթիվ։
Սրբազանի խոսքով՝ Սարդարապատի դաշտում որոշվեց մեր այսօրվա կյանքը։
«Այդ սխրանքը, որը գործեց հիվանդ , ցեղասպանված ու տկար ժողովուրդը, սխրանք էր բառիս ամենալայն իմաստով և եզակի՝ մարդկային ողջ պատմության համար։ Մենք այսօր կանգնած ենք հեց այն վայրում , որտեղ մեր հայրերը կերտել են այս օրը»,- ասաց նա։
Անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործողություններին, Սրբազանն ասաց, որ այն չարիքն ու ստի հայրը, որը կանգնած է մեր առջև, ուղղակի ապրում է իր սարսափի օրերը։
«Երեկ հրավիրել եմ իրեն՝ որպես գործիչ և տղամարդ, գալու և խոսելու, իր տան դեմն եմ գնացել, որն ընդ որում մենք են վճարում։ Բայց նա մերժեց և մեզ իրավունք տվեց գործել այնպես, ինչպես ուզում ենք։ Մերժել է և մեզ լեգիտիմություն է տվել գործել այնպես, ինչպես ցանկանում ենք»,- ասաց նա՝ հավելելով․
«Երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար։ Այստեղ խենթերի բանակ է»։
Նշենք, որ մարդկանց հոսքը դեպի Սարդարապատի հուշահամալիր չի դադարում: Քաղաքացիներն այս գիշեր մնալու են համալիրի տարածքում: Վաղ առավոտյան այստեղ մի շարք միջոցառումներ են նախատեսված:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան