Այս մարդիկ լրիվ իրավասություն ու իրավունք ունեն անելու այն, ինչը, որ անում են. Բագրատ սրբազան
«Կիրանցի ժողովուրդս ո՞ւր է, ձեր ցավը տանեմ, իրենց արցունքներն են մեզ բերել այստեղ»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտնեց Բագրատ Սրբազանը՝ կիրանցեցիներին առաջարկելով բարձրանալ հարթակի վրա։
Նա հայտնեց, որ իրեն հանիրավի մեղադրում են, թե Տավուշը թողել է և եկել է Երևան, այն դեպքում երբ տավուշեցիներն իր կողքի են, եկեղեցու մոտ։
«Կիրանցեցները գյուղի մեջտեղը կանգնած ինձ ասացին. «Գնա ժողվորդին ասա, որ մենք ձեր մեջքին կանգնած ենք»,-տեղեկացրեց Սրբազանը և զարմանք հայտնեց, որ այդ վիճակում կիրանցեցին ամբողջ Հայաստանին ասում է, որ կանգնած է նրանց մեջքին։
Նա ասաց, որ նրանք ամբողջ կյանքում Հայաստանի դարպասն են պահել, ամենաշատ զոհը Կիրանցում է եղել։
«Այս մարդիկ լրիվ իրավասություն ու իրավունք ունեն անելու այն, ինչը, որ անում են անհնազանդության իրենք գորւծողություններով իրենց անհամաձայնությունը հայտնելու, անձնապես իրենց տների՝ քո կողմից քայքայման ահմար։ Ուրիշ բան չկա։ Մտածիր այս մասին, շատ մտածիր, Աստծո՛ւ որդի»,-ասաց Բագրատ սրբազանը՝ ակնարկելով Նիկոլ Փաշինյանին։
Սրբազանը հայտնեց, որ Ոսկեպարից, Բաղանիսից և Տավուշի մյուս գյուղերից էլ են միացել անհնազանդության ակցիային։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները նստեցին դեպի Պարոնյան տանող փողոցի խաչմերուկում
- Փաշինյանին հարցնելու եմ՝ ձեռքը երբ է կտրելու. Բագրատ Սրբազան
- Ազդանշան տալու համար, քաղաքացու գլուխը ջարդել են. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազան. Մենք պետք է ստի ոտքերը կտրենք