Իրավապահ մարմինների նման վարքագծի պատճառն իրենց անպատժելիությունն է. Գոհար Մելոյան
«Հերթական անգամ ոստիկանները և իրավապահ մարմինները սահմանազանցում են իրենց իրավունքները և օրենքով սահմանված հստակ պարտականությունները»,-երթի ժամանակ Panorama.am-ին ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Նկատելով, որ իրավապահները պարտավոր են կատարել այն, ինչը որ օրենքով լիազորված են՝ Մելոյանը նշեց, որ, ի տարբերություն իրավապահների, քաղաքացիներն էլ իրավունք ունենա անել այն ինչը չի արգելում օրենքը։
Նրա խոսքով՝ «Ոստիկանության մասին» , «Ոստիկանության ծառապյության մաիսն» և մի շարք օրենքներ հստակ սահմաում են, որ ոստիկանության ծառայության, իրավապահ մարմնինների աշխատակիցները անհնազադնության ակցիա իրականցնող, փողոցում կանգնած քաղաքացուն պարտավոր են մոտենալ, ներկայանալ, ողջամիտ ժամկետ ներկայացնել՝ փողոցն ազատելու համար։
«Ոստիկանության ծառայողները պարտավոր են մոտենալ ողջամիտ ժամկետ ներկայացնել քաղաքացուն, բայց հենց նոր մեծ հեղինակություն ունեցող ընդդիմադիր գործիչները նստել էին հրապարակում՝ ոստիկանության աշխատակիցը մոտենում ասում է՝ 30 վայրկայն է տրամադրում հրապարակն ազատելու ահմար, որը ողջամտության հետ աղերս չունեցող ժամկետ է։ 30 վայրկյանում հազիվ մարդը նստի գետնին և վեր կենա»,-ասաց Մելոյանը։
Նա տեղեկցերեց որ այսօր արդեն բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ոստիկաններն առանց նախազգուշացման քաշքշել, և նույնիսկ մայթից բերման են ենթարկում, նաև՝ անհամաչափ ուժ կիրառում։
Սահմանադրագետը հիշատակեց նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորին ծեծի ենթարկելը և բերման ենթարկելը։
Գոհար Մելոյանի խոսքով՝ իրավապահ մարմինների նման վարքագծի պատճառն այն է, որ նախկինում նման գործողությունների համար պատժի չեն ենթարկվել։
Հարակից հրապարակումներ`
- Բերման ենթարկելիս վնասել են Երգիչ Արսեն Գրիգորյանի ոտքը
- Բագրատ Սրբազան. Քիչ անց ես իմ խաղաղ բողոքի գործողությունը կկատարեմ
- Ծեծի է ենթարկվել Տավուշի շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը
- Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան