Զատուլին. Այն, ինչ թույլ են տվել նրան 2018-ին, նա չի ցանկանում թույլ տալ 2024-ին
Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի հետ զրույցում գնահատել է Հայաստանում իշխանափոխության հեռանկարները։
«Կարծում եմ, հետագան կախված է բողոքի ակցիայի մասնակիցների՝ մինչև վերջ գնալու պատրաստակամությունից, ապա իրավապահ մարմինների ու ծառայությունների՝ Փաշինյանին մշտապես ուղեկցելու համաձայնությունից։ Չեմ կարծում, որ նրանք այդքան ամուր կլինեն փորձարկումները շարունակելու դեպքում։ Սա նաև կախված է Հայաստանի գլխին կախված Ադրբեջանի առկայությունից։ Փաշինյանի պաշտոնում մնալու գլխավոր պատճառը վախն է, որ նրա հեռացումը կարող է հանգեցնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմի, որից Հայաստանը վախենում է ու չի ցանկանում։ Ահա սա է պահում իր հետ անհամաձայնություն ունեցողներին, այսօր նրա վարկանիշն ընկել է՝ հասնելով անսովոր ցածր մակարդակի։ Նա արդեն չի կարող ի աջակցություն իրեն հանրահավաքում մարդ հավաքել, ի տարբերություն ընդդիմության»,-ասել է նա։
Ռուս խորհրդարանականը հավելել է, որ Փաշինյանը փորձելու է թույլ չտալ, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հասնի իշխանության՝ օգտագործելով այն մեթոդները, որոնք ինքն է կիրառել մի քանի տարի առաջ։
«Այս շարժումը ստեղծվեց այն պահին, երբ առաջացավ գյուղերը Ադրբեջանին փոխանցելու խնդիրը։ Ամբողջովին պարզ չէ, թե ինչ չափ բռնություն են պատրաստ կիրառել վարչապետն ու նրա համախոհները։ 2018 թվականին նա ինքն է իշխանության եկել հենց այսպես՝ ցույցեր կազմակերպելով, որոնք չեն ճնշվել, և կարգի հրավիրելու ցանկացած փորձ այն ժամանակ համարվել է հանցագործություն ժողովրդավարության դեմ։ Այսօր նա ամբողջովին փոխել է իր դեմքը։ Այն, ինչ նրան թույլատրվել է 2018 թվականին, նա չի ցանկանում ուրիշին թույլ տալ 2024 թվականին»,- նշել է Զատուլինը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան