Իրավապաշտպան. Հանրահավաքներին արցախցիների մասնակցությունը բավարար էր Նիկոլ Փաշինյանին հունից հանելու համար
«Արցախը հանձնեցին, թուրքի յաթաղանի տակ մարդկանց բռնի տեղահանեցին ունեզրկեցին, Հայաստանում արցախցիներին պահում են նվաստացման ռեժիմի մեջ, բայց չեն բավարարվում, Հիմա էլ սկսել են քրեական հետապնդումները ակնհայտ քաղաքական նպատակներով։ Հերթով կալանավորվում են Մարտակերտի, Ասկերանի և Ստեփանակերտի քաղաքապետերը»,-անդրադառնալով արցախցի քաղաքապետերի կալանավորումներին՝ ընդգծում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Նրա խոսքով, հանրահավաքներին արցախցիների մասնակցությունը բավարար էր Նիկոլ Փաշինյանին հունից հանելու համար։
«Արգելք էր դրված Արցախ բառն ասելու, բայց այս օրերին տաբուն կոտրվեց, փողոցներում լսում ենք Արցախ -Արցախ հուժկու վանկարկումները։Սա էլ չի ներվելու։ Քրեական այս հետապնդումները քաղաքապետերի նկատմամբ սկսվել են Արցախի Հանրապետությանը պատկանող մեքենաները «յուրացնելու» համար։ Իսկ ի՞նչ պետք է անեին, նվիրեի՞ն Ալիևին»,-նշում է նա։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ն՝ Ստեփանակերտի քաղաքապետի կալանավորման մասին
- Ստեփանակերտի քաղաքապետը կալանավորվեց
- Դավիթ Սարգսյանը մեղադրվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի տրանսպորտային միջոցները թուրքերին չթողնելու մեջ. փաստաբան
- Մարտակերտի քաղաքապետին կալանավորեցին
- Փաստաբան. Մարտակերտի քաղաքապետին կալանավորելն ունի միայն մեկ նպատակ
- Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը
- Նիկոլի քննչականը Ասկերանի քաղաքապետին մեղադրում է Արցախին գույքային վնաս պատճառելու մեջ. Իրավաբան
- Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը